Մոսկվան դատապարտել է Հալեպում քիմիական զենքի կիրառմամբ ահաբեկչությունը
International newsՄոսկվան խստորեն դատապարտում է Հալեպում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որի ընթացքում քիմիական զենք է կիրառվել:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Թունավորման արդյունքում տուժել է 35քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են: Այսարարքը, ցավոք, միակը չէ: Խստորենդատապարտում ենք Հալեպի քաղաքացիականբնակչության դեմ ուղղված այս արարքը»,-ասել է Զախարովան: