ՌԴ-ն Սիրիայի վերաբերյալ «Սպիտակ գիրք» է տարածել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
International newsՌուսական կողմը Սիրիայի վերաբերյալ «Սպիտակ գիրք» Է տարածել որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նախագահի պաշտոնական փաստաթուղթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 1-ին հայտնել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի մի աղբյուր:
«Դրանում նկարագրված են այն հանցագործությունները, որոնք ԱՄՆ-ի հովանու ներքո երկրի տարածքում կատարել են միջազգային կորալիցիայի երկրները եւ «չափավոր» ընդդիմությունը»,- ասված Է թերթի նյութում:
Գիրքը, որը պատրաստել են, մասնավորապես, ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, հոկտեմբերի 28-ին տարածվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեջ՝ հետագա աշխատանքի համար, նշված Է նյութում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: