Թրամփին գնդակահարելու առաջարկ է եղել
International newsԲրիտանացի հայտնի լրագրող, հեռուստահաղորդավար Դևիդ Աթենբորոն The Radio Times-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ եթե հնարավոր չէ ուղակիորեն ազդել ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների վրա, ապա կարելի է դիմել ծայրահեղ միջոցների։
«Մենք կարող ենք ուղակի գնադակահարել նրան»,-ասել է Աթենբորոն՝ նկատի ունենալով նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։
The Independent պարբերականն իր հերթին հաղորդում է, որ բրիտանացին կատակել է հանրապետական թեկնածուին վերացնելու կապակցությամբ, սակայն ոչ բոլորն են հասկացել նրա հումորը։ Նշվում է նաև, որ Աթենբորոն մեդիա ոլորտի այն քիչ մարդկանցից է, որ մինչև վերջին պահը զերծ է մնացել ԱՄՆ նախագահական մրցապայքարին Դոնալդ Թրամփի մասնակցությանը հանրային գնահատական տալուց։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարն ընթանում է դեմոկրատ Հիլարի Քլինթոնի և հանրապետական Դոնալդ Թրամփի միջև: