Գերմանիան եւս 2,6 մլրդ եվրո կտրամադրի փախստականների կարիքների համար
International newsԳերմանիայի կառավարությունն այս տարի ֆեդերալ երկրամասերին լրացուցիչ 2,6 միլիարդ եվրո կփոխանցի փախստականների կարիքների ապահովման պամար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Deutsche Welle-ին, նոյեմբերի 2-ին այս մասին հայտարարել Է երկրի ֆինանսների նախարարությունը:
Իշխանություններն այս որոշումն ընդունել են այն բանից հետո, երբ ֆեդերալ երկրամասերը հաշվետվություն են ներկայացրել հունվարից մինչեւ օգոստոս փախստականների վրա իրենց իրական ծախսերի վերաբերյալ: Բեռլինը նրանց փող Էր տրամադրում մեկ մարդուն ամսական 670 եվրո հաշվարկով: Ընդամենը 2016 թվականին ենթադրվում Էր ծախսել գրեթե 7 միլիարդ եվրո, բայց այդ գումարը բավարար չի եղել:
Հաշվի առնելով ներկայիս հավելումները, միգրանտների վրա ծախսերն աճել են մինչեւ 9,5 միլիարդ եվրո:
Կառավարությունում նշել են, որ այս որոշումը Գերմանիայի պետական պարտքի ավելացման չի հանգեցնի. երկրի բյուջեում 6,1 միլիարդ եվրո Էր ամրագրված փախստականների հետ կապված ծախսերի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: