Չավուշօղլուն շնորհակալ է Մոսկվային` հեղաշրջման փորձի ժամանակ ցուցաբերած օգնության համար
International newsԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել պաշտոնական Մոսկվային՝ չհաջողված պետական հեղաշրջման փորձի ժամանակ ցուցաբերած օգնության համար:
Այդ մասին Չավուշօղլուն հայտարարել է «Ռոսիա-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է անձամբ ներողություն խնդրել թուրքական ԶՈՒ-ի կողմից կործանված ռուսական «Սու-24» ուղղաթիռի զոհված օդաչուի այրուն:
Չավուշօղլուն նշել է պաշտոնական Անկարայի՝ Օլեգ Պեշկովի ընտանիքին նյութական օգնություն ցուցաբերելու ցանկությունը:
«Ես պարոն Լավրովին եմ փոխանցել, որ պատրաստ եմ այցելել զոհված ռուս օդաչուի այրուն, եթե նա համաձայն լինի, որպեսզի փոխանցեմ իմ ներողությունը և ցավակցությունները»,- ասել է Թուրքայի ԱԳ նախարարը: