Վարչապետը դրական արձագանքեց ԾԻԳ-երի լուծարման որոշումներին
PoliticsԿառավարության ընդունած որոշումներով մի շարք պետական հիմնարկներ լուծարվեցին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցեց, որ լուծարվում է ԱԻՆ «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` արձագանքելով՝ որոշմանը, վարչապետը նշեց. «Ինձ շատ դուր է գալիս այս որոշումը»: Մյուս որոշումներով դարարեցվեցին ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը:
Մասնավորապես, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ նշված հիմնարկի լուծարմամբ կտնտեսվի 61 միլիոն դրամ: Մեկ այլ որոշմամբ լուծարվեց նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Արփա-Սևան թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակը»: