ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահն անցել է իր պարտականությունների կատարմանը
PoliticsԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Ստեֆան Վիսկոնտին անցել է իր պարտականությունների կատարմանը:
Այս մասին ԱՊԱ-ին տեղեկացրել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունից:
Ֆրանսիայի ԱԳՆ-ից նաև նշել են, որ Վիսկոնտին մյուս համանախագահների հետ միասին դեկտեմբերի սկզբին կմասնակցի ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի գագաթնաժողովին Համբուրգում, որի շրջանակներում համանախագահները հանդիպումներ կունենան ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Համանախագահները ծրագրում են նաև Համբուրգում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, որի քննարկման հիմնական թեման պետք է լինի երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպումը:
Ստեֆան Վիսկոնտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում փոխարինել է Պիեռ Անդրիոին: