Թուրքիայում արգելափակվել են սոցիալական ցանցերը
International newsԹուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 11 պատգամավորի ձերբակալությունից հետո երկրում արգելափակվել են սոցիալական ցանցերը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Թուրքիայում արգելափակված են Facebook-ը, Whatsapp-ը, Twitter-ը և YouTube-ը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդներիդեմոկրատական կուսակցությանհամանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշըև Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաևկուսակցության անդամ ևս 9 պատգամավորձերբակալվել են:
Դիարբեքիրի հանրապետական գլխավորդատախազությունից հայտնել են, որձերբակալվածների դեմ հետաքննություն էիրականացվում «զինված ահաբեկչականխմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություննիրականացնելու» մեղադրանքներով: