Նալբանդյանը Գերմանիայի կանցլերի գլխավոր խորհրդականի հետ խոսել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին
PoliticsՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 3-ին Բեռլինում հանդիպում ունեցավ Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
ՀՀ ԱԳ նախարարը և Գերմանիայի կանցլերի գլխավոր խորհրդականը մտքեր փոխանակեցին հայ-գերմանական հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում հանգամանալից զրույց ծավալվեց միջազգային, տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերն` ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը:
Կողմերն անդրադարձան Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին, փոքրամասնությունների պաշտպանության խնդիրներին, փախստականների օժանդակության հետ կապված հարցերին։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հիմքի շուրջ ընթացող բանակցությունների շուրջ։