Դեմիրթաշը կալանավորվել է
International newsԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կալանավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դիարբեքիրում իր տանը ձերբակալվելուց հետո Դեմիրթաշը տեղափոխվել էր դատարան, որտեղ չի ցանկացել պատասխանել դատախազի հարցերին: Դատախազը դատարանից պահանջել է կալանավորել Դեմիրթաշին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներՍելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9պատգամավոր ձերբակալվել են:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածներիդեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու,հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություննիրականացնելու» մեղադրանքներով: