Թուրքիան Դիրաբեքիրի պայթյունի պատասխանատու է հայտարարել PKK-ին
International newsԴիարբեքիրի նահանգապետարանը հայտարարություն է տարածել` հայտնելով, որ նոյեմբերի 4-ի առավոտյան որոտացած պայթյունի պատասխանատուն Քրդական բանվորական կուսակցությունն (PKK) է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նահանգապետարանի տվյալներով` պայթյունն իրականացվել է պայթուցիկով բեռնավորված մեքենայով: Նահանգապետարանից խոստացել են առաջիկայում ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել կատարվածի վերաբերյալ: