ԵՄ-ն մտահոգված է Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությամբ
International newsԵվրամիությունը խորապես մտահոգված է քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Եվրամիության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
«Խորապես անհանգստացած եմ Սելահաթթին Դեմիրթաշի և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության մյուս պատգամավորների ձերբակալությամբ: Կապի մեջ եմ իշխանությունների հետ: ԵՄ դեսպաններին Անկարայում հանդիպման եմ հրավիրել»,- նշել է Մոգերինին:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներՍելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9պատգամավոր ձերբակալվել են:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածներիդեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու,հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություննիրականացնելու» մեղադրանքներով: