Գերմանիայի ԱԳՆ-ն թուրք դիվանագետին պարզաբանումների է կանչել քուրդ պատգամավորների կալանավորումների վերաբերյալ
International newsԳերմանիայի ԱԳՆ-ն կանչել է Թուրքիայի դեսպանատան հավատարմատարին՝ Անկարայում 11 քրդամետ պատգամավորների կալանքի վերաբերյալ պարզաբանումների համար հայտնում է Reuters–ը։
«Քրդամետ քաղաքական գործիչների ու պատգամավորների կալանքները կարող են հանգեցնել իրավիճակի էսկալացիայի»,- ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Ընդ որում նշում են, որ հուլիսի 15-ի ապստամբության հետ կապված պատասխան գործողություններ ձեռնարկելու ՝ Անկարայի իրավունքը կասկածի տակ չի դրվում։ «Բայց դա չի կարող արդարացում լինել քաղաքական ընդդիմությանը լռեցնելու կամ բանտ նստեցնելու համար»։