Մոսկվայում Ազգային միասնության օրվա տոնակատարություններին մասնակցել են ավելի քան 650 հազար քաղաքացիներ
International newsՌուսաստանի ազգային միասնության տոնին նվիրված հանրահավաքին Մոսկվայի կենտրոնում մասնակցել է շուրջ 650 հազար մարդ: Այն անցել է առանց հասարակական կարգի էական խախտումների:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին տեղեկացրել է ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Ռուսաստանում նոյեմբերի 4-ը նշվում է որպես Ազգային միասնության տոն 2005թ-ից:
Այն նվիրված է 1612թ-ի դեպքերին, երբ ռուս աշխարհազորայինները Կոզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու գլխավորությամբ Մոսկվան ազատագրել են լեհերից:
ՌԴ ՆԳՆ տվյալներով` ամբողջ Ռուսաստանի տարածքում այս տարի տոնական օրվան նվիրված հազարից ավելի միջոցառումներ են անցկացվել: