Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՍԱՊԾ հացի շուկայի ուսումնասիրության արդյունքում որոշ խախտումներ է հայտնաբերել

Society

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունն անդրադարձել է «Հետք» լրատվական կայքի կողմից տարեկանի հացի որակին, մասնավորապես որոշ արտադրողների կողմից տարեկանի հացի մեջ տարեկանի ալյուրի առկայության կամ բացակայության, ինչպես նաև մակնշման անհամապատասխանության խնդիրներին:

Ինչպես տեղեկացրին ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, խնդիրները քննարկելու նպատակով, ծառայությունը հանդիպում է կազմակերպել հրապարակման մեջ նշված հաց արտադրողների հետ: Քննարկմանը հաց արտադրողները հայտնել են իրենց անհամաձայնությունը հրապարակման արդյունքների և կասկած են հայտնել լաբորատոր փորձարկումների արդյունքների վերաբերյալ: Ինչ վերաբերում է մակնշման մեջ առկա անհամապատասխանություններին, ապա հաց արտադրողները պարտավորվել են շտկել դրանք: 

Ծառայությունը սուպերմարկետների ցանցերում սննդամթերքի դիտարկումների ընթացքում անդրադարձել է նաև հացին:

Սուպերմարկետներում դիտարկումներից հետո, անհատ ձեռնարկատեր Գեղամ Մուրադյանի հացի արտադրությունում, «Իմէքս», «Թոռնուհի Մանե», «Մարմարին» ՍՊԸ-ներում և «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ում ուսումնասիրվել է տարեկանի հացի արտադրության գործընթացում տարեկան ալյուրի առկայությունը և օգտագործումը, քանակությունների և դրա նորմատիվ փաստաթղթով սահմանված չափաքանակի համապատասխանությունը, հացի մակնշման մեջ նշված բաղադրության համապատասխանությունը արտադրությունում փաստացի օգտագործվող բաղադրիչներին. խախտումներ չեն հայտնաբերվե լ:  

Հաց արտադրողների մոտ կատարված վերահսկողության ընթացքում Ծառայությունը կատարել է նաև նմուշառում: Նմուշառված տարբեր հացերի լաբորատոր փորձարկումների արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Գեղամ Մուրադյանի, «Սևանի հացի գործարան» ՓԲԸ  և «Մարմարին» ՍՊԸ կողմից տարեկանի ալյուրով արտադրվող հացերի նմուշները համապատասխանել են մակնշման մեջ առկա տեղեկատվությանը և ստանդարտացման փաստաթղթերի պահանջներին:

«Իմեքս» ՍՊԸ-ի արտադրության «Բորոդինսկի» հացը չի համապատասխանել միջուկի խոնավության ցուցանիշով, իսկ «Թոռնուհի Մանե» ՍՊԸ-ի արտադրության «Ռժանոյ» հացի միջուկի թթվայնությունը կազմել է 2,450T, «Ստոլիչնի» ապրանքանիշի հացատեսակինը` 2,4 տոկոս: Lաբորատոր փորձաքննություններն իրականացվել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Միաժամանակ փորձաքննություն է իրականացվել նաև «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ի կողմից, որի փորձարկման արձանագրությունների համաձայն՝ «Թոռնուհի Մանե» ՍՊԸ-ի արտադրության «Ստոլիչնի» և «Սլավյանսկի» հացերի միջուկի թթվայնությունը կազմել է համապատասխանաբար 2,540T և 2,630T, իսկ խոնավությունը՝ համապատասխանաբար 40,9 և 41,7 տոկոս:

Այսպիսով, «Թոռնուհի Մանե» ՍՊԸ-ի արտադրած հացերի բաղադրությունը չի համապատասխանում մակնշման բովանդակությանը, ինչպես նաև տարեկանի ալյուրով կամ տարեկանի և ցորենի ալյուրների համակցությամբ արտադրվող հացերի ստանդարտացման փաստաթղթերով սահմանված պահանջներին, ինչը հացի մեջ տարեկանի ալյուրի սահմանված քանակից քիչ օգտագործելու կամ տարեկանի փոխարեն ցորենի ալյուրի օգտագործման արդյունք է:   

Լաբորատոր փորձարկումների արդյունքները ներկայացվել են արտադրող տնտեսավարողներին՝ խախտումների և դրանց վերացմանն ուղղությամբ ձեռնարկված գործողությունների մասին տեղեկատվություն ներկայացնելու պահանջով:

«Թոռնուհի Մանե» ՍՊԸ-ի գործողություններում ապրանքի սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու կամ այլ ձևով խաբելու հատկանիշների հիմքով պատասխանատվության միջոցներ կիրառելու հիմքով՝ Ծառայությունը դիմել է ՀՀ դատախազությանը:  

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025