Ադրբեջանական նավթի գինը կրկին անկում է ապրել
International newsԱդրբեջանական Azeri LT CIF նավթը 0,60 տոկոսով կամ 0,28 դոլարով էժանացել է:
Այս մասին հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:
Ադրբեջանական Azeri LT CIF տիպի նավթի արժեքը ներկայումս կազմում է մեկ բարելի համար 46,30 դոլար:
AzeriLight տիպի նավթի ամենացածր արժեքը եղել է 2001 թվականի դեկտեմբեր ամսին` կազմելով 19,15 դոլար, իսկ ամենաբարձր արժեքը 2008 թվականի հուլիսին` 149,66 դոլար:
Կապված նավթի գների անկման հետ՝ ինտենսիվորեն անկում է ապրում նաեւ Ադրբեջանի ազգային արժույթը`մանաթը:
Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտարարել էր 2015 թվականի դեկտեմբերի 21-ից ազգային արժույթի` մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին:
ԿԲ հայտարարության մեջ նշվում էր, որ արտաքին բացասական ազդակով, այդ թվում նավթի գնի անկումով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել փոխարժեքը հարմարեցնելու նավթի նոր գներին:
Ադրբեջանական նավթի արժեզրկումը հարվածում է այդ երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին: