Թուրքիան և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել բեռնափոխադրումների մասին
International newsՈւկրաինայի և Թուրքիայի կառավարությունները համակցված փոխադրումների մասին համաձայնագիր են ստորագրել: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարության մամլո կենտրոնը:
Նշվում է, որ հուլիսին Ուկրաինան Թուրքիային սպառնացել էր տարանցիկ փոխադրումների համար վճար սահմանել, եթե Անկարան չընդլայնի ուկրաինական բեռնափոխադրողների տարանցման քվոտաները` պայմանավորված Ուկրաինայի արտահանման ծավալների մեծացմամբ:
Համաձայնագիրն ստորագրել են Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը և Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը: