Գերմանիայում Թուրքիայի դեսպանության առջև բողոքի ցույց է իրականացվել
International newsԲեռլինում Թուրքիայի դեսպանության առջև Եվրոպայի թուրք լրագրողների միությունը բողոքի ցույց է իրականացրել` իրենց բողոքը հայտնելով Թուրքիայում «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ իրականաված գործողությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:
Լրագրողները պաստառներ են պահել «Ազատ մամուլը չի կարող լռեցվել» գրությամբ`պահանջելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից երախավորել Թուրքիայում մամուլի ազատությունը:
Հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահմարմինները գործողություն են իրականացրել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցներինկատմամբ` խուզարկելով նրանց տներն ուառգրավելով համակարգիչները: Ձերբակալվել է 12մարդ, այդ թվում և պարբերականի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն: Եվս երեք աշխատակցի ձերբակալելու որոշում է ընդունվել: «Ջումհուրիեթ»-ի ղեկավարությանն ու լրագրողներին 5 օր փաստաբանների հետ տեսա կցելու արգելք է նշանակվել:
Ձերբակալման որոշումն ընդունած դատարանի որոշման մեջ նշվում է, թե պարբերականն ու դրա աշխատակիցները Քրդականբանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների օգտին քարոզչություն են իրականացրել: