Դատարանը կալանավորել է «Ջումհուրիեթ»-ի ինը աշխատակցի
International newsԹուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ձերբակալված ինը աշխատակցի վերաբերյալ դատարանը կալանավորելու որոշում է իրականացրել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Կալանավորվածների շարքում է «Ջումհուրիեթ»-ի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուն: Ընդդիմադիր պարբերականի լրագրողները կալանավորվել են «ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով խմբավորման անունից գործողություն ծավալելու» մեջ:
Հոկտեմբերի 31-ին թուրքական իրավապահմարմինները գործողություն են իրականացրել «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցներինկատմամբ` խուզարկելով նրանց տներն ուառգրավելով համակարգիչները: Ձերբակալվել է 12մարդ, այդ թվում և պարբերականի գլխավորխմբագիր Մուրադ Սաբունջուն: Եվս երեք աշխատակցի ձերբակալելու որոշում է ընդունվել: «Ջումհուրիեթ»-ի ղեկավարությանն ու լրագրողներին 5 օր փաստաբանների հետտեսա կցելու արգելք է նշանակվել:
Ձերբակալման որոշումն ընդունած դատարանի որոշման մեջ նշվում է, թե պարբերականն ու դրա աշխատակիցները Քրդականբանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների օգտին քարոզչություն են իրականացրել: