Yerevan, 16.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արցախի վարչապետի հետ գաղափարակիցներ ենք. Կարեն Կարապետյան

Politics

 Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 5-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, երկու կառավարությունների անդամները, վարչապետների գլխավորությամբ, սկզբում այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել այնտեղ: Այնուհետև կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու գործադիր մարմինների միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու խնդիրները:

Ողջունելով ՀՀ գործընկերներին՝ Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հրավերն ընդունելու համար: Արցախի իշխանությունների անունից նա շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ ԼՂՀ նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանին արժանանալու առթիվ: Արցախի Հանրապետության վարչապետը հաջողություններ է մաղթել Կարեն Կարապետյանին՝ նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Ցանկանում եմ հաջողություններ մաղթել Ձեզ, պարո՛ն վարչապետ՝ այս պատասխանատու ժամանակահատվածում կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դա աշխատանք չէ, ծառայություն չէ, դա առաքելություն է, և, այդ առումով, ինչ-որ տեղ նաև Ձեր հաջողությամբ է պայմանավորված մեր ազգի ապագան: Այն վստահությունը, որ այսօր կա հայ ազգի մոտ՝ ոչ միայն ՀՀ-ում, ԼՂՀ-ում, այլ նաև՝ Սփյուռքում, համոզված եմ, որ արդարացվելու է: Ոչ միայն ՀՀ-ն է Ձեր պաշտոնավարման ժամանակ հաջողություններ արձանագրելու, այլ նաև Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության առումով արդյունքները ևս պայմանավորված են լինելու Ձեր հաջողություններով»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը նշել է, որ իրեն պարտավորված է զգում և գործնական է տրամադրված երկու կառավարությունների միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու և փորձի փոխանակումն ընդլայնելու գործում: «Արցախի Հանրապետության վարչապետի հետ մենք գաղափարակիցներ ենք, և տնտեսության զարգացման մեր պատկերացումները նույնն են: Ուստի, ակնկալում եմ առավելագույն արդյունավետ աշխատանք՝ առկա խնդիրների վերհանման և քննարկման ժամանակ, ինչպես նաև հետագա համագործ ակցության ընթացքում դրանց լուծումներ տալու գործում»,- նշել է ՀՀ վարչապետը:

Այնուհետև ԱՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է 2007-2015թթ. ընթացքում տնտեսության զարգացման ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն՝ անդրադառնալով տարբեր ոլորտների զարգացման գործիքակազմերին և խնդիրներին: Կարեն Կարապետյանը, տպավորիչ և օրինակելի համարելով ներկայացված մակրոցուցանիշները, ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտների զարգացումը խթանող նոր գործիքների մշակման անհրաժեշտության վրա: Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցների գործառույթներն ու ցուցանիշները: Վարչապետ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ներդրումային և գյուղատնտեսական ծրագրերի ուղղությամբ կառավարության քաղաքականության հիմնական տրամաբանությունը: Նա շեշտադրել է, որ նշված հիմնադրամները բազմակողմանի աջակցություն են տրամադրում տնտեսվարող սուբյեկտներին՝ նպատակ ունենալով թե՛ խթանել տնտեսական ակտիվությունը, թե՛ ավելացնել բնակչության եկամուտները և թե՛ աջակցել խնդիրներ ունեցող ձեռնարկություններին:

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել երկու հիմնադրամների դերակատարումը վերջին տարիներին Արցախի տնտեսական բարձր և կայուն աճի ապահովման գործում: Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել ԱՀ կառավարության կուտակած փորձով կիսվել ՀՀ գործընկերների հետ Կ. Կարապետյանը իր դրական տպավորությունն է արտահայտել հիմնադրամների գործունեության ու կիրառվող գործիքակազմի վերաբերյալ և հանձնարարել ՀՀ համապատասխան պաշտոնյաներին՝ փորձի փոխանակման միջոցով քայլեր ձեռնարկել ՀՀ-ում ևս նմանատիպ կառույցներ հիմնելու և գործունեություն ծավալ ելու ուղղությամբ: Խորհրդակցության ընթացքում կողմերն առաջ են քաշել կոնկրետ առաջարկներ և ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություններ դրանց կյանքի կոչման ուղղությամբ: Հանդիպման ավարտին կառավարությունների ղեկավարները տվել են համապատասխան հանձնարարականներ՝ վերհանված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով: Վերջում, երկու կառավարությունների ղեկավարների գլխավորությամբ, առանձին խորհրդակցություն է տեղի ունեցել էներգետիկայի ոլորտում համագործակցության կոնկրետ ծրագրերի շուրջ: Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ հետագա անելիքների վերաբերյալ:

 

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia