Տալինի օդանավակայանում պայթուցիկի մասին ահազանգ է ստացվել
International newsՏալինի օդանավակայանից մարդիկ նոյեմբերի 5-ին պայթուցիկի մասին ահազանգից հետո տարհանվել են: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ոստիկանությունից հայտնել են, որ հեռախոսազրույցից հետո օդանավակայանից մարդկանց տարհանել են, դեպքի վայր են ժամանալ փրկարար ծառայություններն ու ծառայողական շները: Ստուգումից հետո հայտնի է դարձել, որ օդանավակայանում պայթուցիկ չկա:
Էստոնիայում կեղծ ահազանգի համար մարդուն կարող են դատապարտել մինչև 5 տարվա ազատազրկման: