Քահանան Իտալիայի երկրաշարժերն անվանել է «Աստծո պատիժ»` միասեռ ամուսնությունների համար
International newsԻտալացի քահանա Ջովանի Կավալկոնին հայտարարել է, որ այս տարի Իտալիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի շարքը «Աստծո պատիժն է» միասեռական քաղաքացիական միությունները իրավաբանորեն օրինական ճանաչելու համար:
Ինչպես փոխանցում է BBC-ն, հայր Կավալկոնին նման կարծիք է հայտնել «Մարիա» ռադիոկայանին տված հարցազրույցում հենց վերջին երկրաշարժի օրը, որի հետևանքով հազարավոր մարդիկ մնացել էին առանց տանիքի:
Քահանայի խոսքով` աստվածային ցասումն Իտալիան իր կողմն է դարձրել «վիրավորելով ընտանիքի և սուրբ ամուսնության ինստիտուտը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ամենից շատ տուժել էր Նորչա քաղաքը: Վնասներ են կրել իտալական 100 երկիր:
Եվս մեկ հզոր երկրաշարժ` 6.6 մագնիտուդ ուժգնությամբ տեղի էր ունեցել օգոստոսի 24-ին, որի հետևանքով 300 մարդ էր զոհվել: