Ադրբեջանում 51-ամյա կինը ինքնահրկիզվել է
International newsԱդրբեջանում 51-ամյա կինը ինքնահրկիզվել է:
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Լալա Ռահիմովան ինքնահրկիզվել է՝ իր վրա բենզին լցնելով: Այրված դին հայտնաբերել են հարեւանները:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ կինն ինքնասպան է եղել: Որպես իրեղեն ապացույց՝ առգրավվել են վառելիքի մնացորդներով 2 շիշ, որոնք գտել են դիակի կողքին: Ընթանում է հետաքննություն: