Իրաքում շտապ օգնության մեքենայի պայթյունից զոհվածների թիվը հասել է 39-ի
International newsԻրաքի Թիքրիթ քաղաքում ականապատ շտապ օգնության մեքենայի պայթյունից զոհվածների թիվը հասել է 39-ի, վիրավոր է 40 մարդ, հայտնում է Xinhua գործակալությունը:
Մահապարտն իրեն պայթեցրել էր քաղաքի մուտքի մոտ կիրակի առավոտյան: Քաղաքում պարեկային ժամ է սահմանվել, նոր ահաբեկչությունների մասին նախազգուշացում է հայտարարվել:
Թիքրիթից 50 կմ հեռավորության վրա՝ Սամմարա քաղաքում, մեկ այլ մահապարտ պայթեցրել էր շիական մզկիթներից մեկի մոտ կայանած մեքենան: Զոհվել է 2 մարդ: