Անկարայում հանդիպել են ԱՄՆ-ի եւ Թուրքիայի գլխավոր շտաբերի պետերը
International newsԱՄՆ շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը կիրակի հանդպում է ունեցել Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ: Այս մասին հայտնում է Reueters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի բանակում իր աղբյուրները:
Ամերիկացի գեներալի այցի մասին նախապես չէր հաղորդվել: Հանդիպման մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» հայտնել էին, որ հարձակում է սկսում ԻՊ հսկողության տակ գտնվող Ռաքքա քաղաքի ուղղությամբ: