Խարկովում ռումբի մասին ահազանգի պատճառով տարհանել են շուկան եւ կայարանը
International newsԿենտրոնական շուկայում եւ Հարավային կայարանում մարդկանց տարհանում են այն բանից հետո, երբ ոստիկանությունը ռումբի մասին ահազանգ էր ստացել: այս մասին գրում է Interfax-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի Ազգային ոստիկանության Խարկովի մարզի գլխավոր վարչությունը:
«Դեպքի վայր են դուրս եկել ոստիկանության Խոլոդնոգորսկի շրջանի օպերատիվ քննչական խումբը, փորձագետներ եւ տեխնիկա: Մարդկանց տարհանում են, տեղանքը զննում են»,- հայտնել են ոստիկանությունից: