Հազարավոր քրդեր Գերմանիայում ցույցի են դուրս եկել ընդդեմ Էրդողանի քաղաքականության
International newsԱվելի քան 10 հազար մարդ դուրս է եկել Գերմանիայի քաղաքներում ցույցի՝ բողոքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության և քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանականների ձերբակալության դեմ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ բողոքի ցույցերի մասնակիցների մեծ մասը Գերմանիայում բնակվող քրդերն ու թուրքերն են։
DPA գործակալության փոխանցմամբ՝ ամենազանգվածային ցույցն անցկացվել է Քյոլնի կենտրոնում և հավաքել ավելի քան 6500 մասնակցի։ Այլ խոշոր ակցիաներ են անցկացվել Շտուտգարտում, Բրեմենում, Համբուրգում և Կառլսրուեում։
Ցուցարարները պահանջել են դիմակայել Էրդողանի քաղաքականությանը, մեղադրել են Գերմանիայի իշխանություններին Էրդողանին հանցակցելու համար և պահանջել նրա դեմ պատժամիջոցների սահմանում։
Ոստիկանության տվյալներով՝ ակցիան ընդհանուր առմամբ խաղաղ է անցել։ Իրավապահները ձերբակալել են Գերմանիայում արգելված PKK-ի դրոշներով երկու մարդու։