Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ԱՄՆ գործընկերոջը
International newsԹուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարն Անկարայում հանդիպել է Միացյալ Նահանգների ԶՈՒ գլխավոր շտաբի պետի` Ջոզեֆ Դանֆորդի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, մասնավորապես Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները: Կողմերը խոսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու անհրաժեշտության մասին:
Դանֆորդի հետ հանդիպմանը թուրքական կողմն իր մտահոգությունն է հայտնել Միացյալ Նահանգներում գյուլենականների գործունեության առնչությամբ: