Վրաստանի ՊՆ-ն կվերականգնի պարտադիր զորակոչը
International newsՎրաստանի ՊՆ-ն կվերականգնի պարտադիր զորակոչը բանակ: Այս մասին ասել է պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Նրա խոսքով՝ զորակոչը կվերականգնվի նոր ձեւով:
«Զորակոչիկները լիարժեք նախնական պատրաստություն կանցնեն եւ կձեւավորվեն որպես լիարժեք զինծառայողներ: Նրանց աշխատավարձը կհասնի մինչեւ 50 լարի: Նրանք հանգստյան օրերից օգտվելու հնարավորություն կունենան: Նորացված պարտադիր զինվորական ծառայությունը կապահովի ծախսերի խնայողությունը, պրոֆեսիոնալ տարրը եւ մեծաքանակ անձնակազմի պատրաստությունը ինչպես պահուստի, այնպես էլ պայմանագրային զինվորական ծառայության համար»,- ասել է Իզորիան: