Յունկերը հանդես է եկել ԵՄ էթիկայի օրենսգիրքը խստացնելու օգտին
International newsԵվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը պատրաստվում է ԵՀ նախկին նախագահ ժոզե-Մանուել Բարոզուի՝ Goldman Sachs ամերիկյան բանկ անցնելուց հետո խստացնել ԵՄ էթիկայի օրենսգիրքը: Այս մասին գրում է RNS-ը՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները:
Յունկերն առաջարկել է ավելացնել ժամանակահատվածը, որի ընթացքում ԵՀ նախկին ղեկավարը չի կարող առանց Բրյուսելի թույլտվության որեւէ մասնավոր ընկերությունում աշխատանքի անցնել՝ 1.5-ից հասցնելով 3 տարվա:
ԵՀ նախագահը նաեւ հավելել է, որ Բարոզուի դեպքում, որը կառույցը ղեկավարել է 2004-2014 թվականներին, էթիկական որեւէ նորմ չի խախտվել:
«Հրապարակայնորեն կարող եմ հայտարարել, որ անձամբ ես երեք տարվա ընթացքում ո՛չ բանկից, ո՛չ մասնավոր որեւէ այլ ընկերությունից ոչ մի առաջարկ չեմ ընդունելու: Չնայած մտադիր չեմ դա անել նաեւ այդ ժամկետի ավարտից հետո»,- ընդգծել է Յունկերը: