Ալասանիան ազատվել է Ուկրաինայի հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից
International newsԶուրաբ Ալասանիան ազատվել է Ուկրաինայի ազգային հեռուստառադիոընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից:
Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հրամանը ստորագրել է Ուկրաինայի հեռուստառադիոպետկոմի նախագահ Օլեգ Նալիվայկոն:
Նախորդ շաբաթ Ալասանիան հրաժարականի դիմում էր գրել: Նա իր որոշումը հիմնավորել էր իշխանությունների գործողությունների հետ չհաշտվելու ցանկությամբ, ովքեր, նրա խոսքով, որոշել են միջոցների զգալի մասն ուղղել Հանրային հեռուստըանկերության ստեղծմանը ու «Եվրատեսիլ»-ի ֆինանսավորմանը:
Կառավարությունը համաձայնել է Ալասանիայի ազատմանը: