Բարաք Օբաման ժամկետից շուտ քվեարկել է Հիլարի Քլինթոնի օգտին
International newsԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտրողներին հայտնել է, որ ինքը ժամկետից վաղ քվեարկել է նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին:
«Ես արդեն քվեարկել եմ ու քվեարկել եմ Հիլարի Քլինթոնի օգտին»,- ասել է Օբաան Միչիգան նահանգում ունեցած իր ելույթի ժամանակ:
Օբաման նշել է, որ քվեարկել է Քլինթոնի օգտին, քանի որ «կարող է երկրի ապագան վստահել նրան»:
«Դուք պետք է նույնն անեք: Եթե հաղթի Հիլարի Քլինթոնի հակառակորդ Դոնալդ Թրամփը, մեր բոլոր ձեռքբերումներն անիմաստ կդառնան»,- ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 8-ին: