Թրամփն իր եզրափակիչ հանրահավաքում խոստացել Է բոլորին ջախջախել
International newsՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր նախընտրական արշավի եզրափակիչ օրն այցելել Է հինգ նահանգներ եւ խոստացել ջախջախիչ պարտության մատնել դեմոկրատներից իր մրցակցին՝ Հիլարի Քլինթոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, նոյեմբերի 8-ին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Նոյեմբերի 7-ի առավոտյան հանրապետականն ընտրողների հետ հանդիպում Է ունեցել Ֆլորիդայում, որտեղից ուղեւորվել Է Հյուսիսային Կարոլինա, Փենսիլվանիա, Նյու Հեմփշիր եւ նախընտրական վերջին օրն ավարտել Միչիգանում՝ այնտեղ ելույթ ունենալով արդեն կեսգիշերից հետո:
Ելույթ ունենալով Փենսիլվանիայում՝ հանրապետական միլիարդատերը վստահություն Է հայտնել, որ հաղթանակ կտանի այս նահանգում, որը վերլուծաբանները համարում են այն հանգուցային նահանգներից մեկը, որոնք կարող են Թրամփին համար ճանապարհ բացել դեպի Սպիտակ տուն: «Մենք բոլորին ջախջախելու ենք»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: