Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի արյունաբանական կենտրոնը

Society

 Հայաստանն արդեն ունի գերժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած արյունաբանական կենտրոն, որը, մասնագետների վկայությամբ, տարածաշրջանում եզակի է:

Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նորակառույց մասնաշենքի բացման արարողությունը, որին մասնակցում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով շրջայց կատարեց նորակառույց կենտրոնում:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ 85 տարի բնակչությանը ծառայություններ մատուցած արյունաբանական կենտրոնը վերածնունդ է ապրում: «Մենք շատ լավ տեսնում ենք, որ ժամանակները, չափանիշներն ու պահանջները փոխվում են: Եթե մենք այս ամենը չփոխեինք, մենք դոփելու էինք նույն տեղում, ունենալու էինք մեծ կորուստներ: Բարեբախտաբար, այս ծրագրի սկսվելուն մեծ ուշադրություն դարձրեց Առաջին տիկինը՝ Ռիտա Սարգսյանը: Ստեղծելով «Նվիրիր կյանք» հասարակական կազմակերպությունը՝ նա սկսեց դեղամիջոցներով օգնել հիվանդ երեխաներին, իսկ եթե Հայաստանում այդ երեխաների բուժումը հնարավոր չէ, ապա՝ արտասահմանյան կլինիկաներում: Բայց, ինչ խոսք, դա ժամանակավոր մոտեցում էր, որովհետև հիմնական նպատակն էր ստեղծել մի հաստատություն, որտեղ կբուժվեն շատ ավելի մեծ քանակությամբ հիվանդներ,և ոչ միայն երեխաներ, այլ նաև մեծահասակներ: Այդ առումով կազմվեց պետական ծրագիր՝ վերակառուցվել արյունաբանական կենտրոնի շենքը: Այստեղ ներդրվել են բոլոր անհրաժեշտ և գերժամանակակից  սարքավորումները»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Բաբլոյանը:

Նա հավելեց, որ այսուհետև հիվանդներին բուժման համար արտերկիր ուղարկելու կարիք չի լինի, որովհետև այն, ինչ նրանք կարող էին ստանալ արտերկրում, արդեն կարող են ստանալ Հայաստանում: «Մինչ շենքի վերակառուցումը տնօրենը քայլեր է ձեռնարկել եվրոպական լավագույն կլինիկաներում մասնագետների վերապատրաստելու ուղղությամբ: Ամեն մասնագետ արդեն տիրապետում է իր մասնագիտական կարողություններին և  գործունեությանը»,- եզրափակեց Բաբլոյանը:

Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն ընդգծեց, որ կենտրոնը վերանորոգման կարիք ուներ: «Հիվանդների բուժման համար պայմանները բավարար չէին: Եվ այդ պատճառով մենք բազմաթիվ անգամ քննարկել ենք ժամանակակից արյունաբական կենտրոն ունենալու հարցը: «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահ տիկին Ռիտա Սարգսյանն այցելեց մեր կենտրոն, երեխաներին նվերներ բերեց, և, տեսնելով հիվանդասենյակների վիճակը, խոստացավ, որ մենք երկու տարի հետո կունենանք լավագույն սարքավորումներով կահավորված կենտրոն: Եվ դուք հիմա տեսնում եք կենտ րոնը, այն դարձավ իրականություն: Եվ մենք ունենք արյունաբանական գերժամանակակից կենտրոն: Այսօր պատմական օր է արյունաբանական բժշկության համար, որովհետև արյունաբանության կենտրոնն արդեն պատրաստ է ընդունել հիվանդներին: Դա  նշանակում է, որ շուրջ 6 հազար հիվանդ, այդ թվում՝ 1000 երեխա կարող են բուժօգնություն ստանալ այնպիսի պայմաններում, որոնց մասին կերազեին աշխարհի շատ արյունաբանական կենտրոններ»,- ընդգծեց Դաղբաշյանը:

Նա հավելեց, որ կենտրոնը տարածաշրջանում եզակի է: «Տարածաշրջանում նմանատիպ արյունաբանական կենտրոն չկա: Տարբեր երկրներում տարբեր բաժանմունքներ կան, բայց մենք կարողացանք պահպանել այս արյունաբանական կենտրոնը իր բոլոր բաժանմունքներով: Խոսքը մանկական, մեծահասակների բաժանմունքների, լաբորատորիաների մասին է: Այսօր այդ ամենին ավելացել է նաև ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը: Այդ բաժանմունքը կարող է խթան հանդիսանալ առողջապահության ողջ համակարգի համար: Այստեղ մենք տարեկան շուրջ 60 փոխպատվաստում կկատարենք, ինչի համար ընտանիքներով արտերկիր մեկնելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Այդ փոխպատվաստումները պետք է իրականացվեն ինչպես «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի, այնպես էլ կառավարության միջոցների հաշվին, և մենք հիմա հաշվարկներ ենք ներկայացնելու Առողջապահության նախարարություն, որպեսզի հասկանանք, թե որքան քվոտաներ կարող են ունենալ երեխաներն այդ փոխպատվաստումը իրականացնելու համար»,- մանրամասնեց Դաղբաշյանը:

Նրա խոսքով՝ կենտրոնի բոլոր մասնագետները վերապատրաստվել են աշխարհի լավագույն կլինիկաներում: Կենտրոնը մոտակա ամիսներին կսկսի իրականացնել առաջին փոխպատվաստումները: Կենտրոնի հին մասնաշենքը կծառայի որպես արյան բանկ: Սմբատ Դաղբաշյանն ընդգծեց, որ կենտրոնը նաև արյուն հավաքելու խնդիր ունի, իսկ հավաքված արյունը տեղակայվելու է հենց արյան բանկում: Առաջիկա երկու շաբաթում էլ հին մասնաշենքում բուժվող հիվանդներն արդեն կտեղափոխվեն նորակառույց մասնաշենք:

Արյունաբանական կենտրոնում լրագրողների համար նաև շրջայց կազմակերպվեց: Շրջայցի ընթացքում լրագրողներին ուղեկցում էին Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:

 

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025