Իրաքում ադրբեջանցի ուխտավորներ տողափոխող ավտոբուսի ուղղությամբ կրակ է բացվել
International newsԻրաքի Սամմիրա քաղաքում ահաբեկիչները կրակ են բացել ուխտավորներ տեղափոխող ավտոբուսների վրա, որոնց մեջ եղել են նաեւ ադրբեջանցիներ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.infoլրատվական կայքը:
Ավտոբուսների ուղեւորները այցելել էին Սամմիրա քաղաքում գտնվող իսլամական սրբավայրը:
Ադրբեջանցիներ տեղափոխող ավտոբուսը կրակի հետեւանքով վնասվել է, բայց զոհեր չեն եղել, իսկ այլ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի ուղեւորներից, որոնց մեջ եղել են նաեւ իրանցիներ, 70-80 մարդ է զոհվել: