Թուրքիայի իշխող կուսակցությունը դատական հայց է ներկայացրել քեմալականների դեմ
International newsԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտնել է ԱԶԿ գլխավոր քարտուղար Աբդու լհամիթ Գյուլը:
Դատական հայցի պատճառը քեմալականների հայտարարությունն է ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների կալանավորման վերաբերյալ:
«ՀԺԿ հայտարարությունը սկզբից մինչև վերջ լի է մեր կուսակցության, հանրապետության նախագահի, ժողովրդի և երկրի դեմ վիրավորանքներով և զրպարտանքներով»,- ասել է Գյուլը` տեղեկացնելով, որ Անկարայի հանրապետական դատախազությունում մեղադրանք է ներկայացրել ՀԺԿ դեմ:
Հանրապետական ժողովրդական կուսակցության հայտարարության մեջ քեմալակնները կոչ են արել դադարեցնել «Ջումհուրիեթ»պարբերականի դեմ սկսված հետաքննությունը: Այս դատական գործը կառավարության միջնորդությամբ և աջակցությամբհարուցված, քաղաքական նպատակներ ունեցող գործ է»,- նշել են նրանք: Հայտարարության մեջ ՀԺԿ-ն քննադատել է քրդամետկուսակցության պատգամավորների կալանավորումները` ընդգծելով, որ այդպիսով ԱԶԿ-ն աջակցում է ահաբեկչությանը: