Հունվարի 1-ին ԲԹԿ թուրքական հատվածով կանցնի առաջին փորձնական գնացքը
International newsԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Կարս նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը հայտարարել է, որ Ասիան ու Եվրոպան միմյանց կապող «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու թուրքական հատվածի կառուցման առաջին փուլը կավարտվի մինչև ընթացիկ տարեվերջ։
Նրա խոսքերով՝ 2017 թվականի հունվարի 1-ին ԲԹԿ թուրքական հատվածով կանցնի առաջին փորձնական գնացքը.
Երկրորդ փուլի իրագործումը հնարավորություն կտա ապահովել գնացքների շարժը երկու ուղղություններով։ Պետությունը նույնպես վիթխարի կարևորություն է տալիս ԲԹԿ նախագծի իրագործմանը։
ԲԹԿ երկաթուղու շահագործումը նույնպես կհեշտացնի տեղական արտադրանքի արտահանումը։ Չինաստանը կկարողանա իր արտադրանքն արտահանել դեպի Եվրոպա ու մյուս երկրներ։ Եթե նախկինում դրա համար պահանջվում էր 1.5-2 ամիս, ապա ԲԹԿ-ի շահագործումից հետո այդ ժամկետը կկրճատվի մինչև 15 օրվա»։