Լրատվամիջոցներ․ Քլինթոնն առաջատար է մի շարք նահանգներում
International newsՎաղաժամկետ քվեարկության տվյալներով՝ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն առաջ է անցել իր մրցակից Հիլարի Քլինթոնից Փենսիլվանիա նահանգում։ Slate պորտալի տվյալներով, Թրամփի օգտին է քվեարկել 99 հազար մարդ, իսկ դեմոկրատ Քլինթոնի օգտին՝ 85 հազար։ Նահանգում քվեարկությանը մասնակցել էր 199 հազար մարդ։
Սակայն Քլինթոնը Թրամփից առաջ է անցել Կոլորադոյում։ Այնտեղ նա ստանում է ձայների 46․3 տոկոսը, իսկ Թրամփը՝ 43․6 տոկոսը։ Սրանք պորտալի տվյալներն են՝ վաղաժամկետ քվեարկության հիման վրա։ Կոլորադոյում ընդամենը կքվեարկի ավելի քան 2․8 մլն մարդ։
Քլինթոնի առավելությունը Թրամփի նկատմամբ Ֆլորիդայում կազմում է ավելի քան 100 հազար մարդ՝ 3․7 մլն վաղաժամկետ քվեարկածներից։ Նեւադայում՝ մոտ 32 հազար՝ մոտ 594 հազար քվեարկածներից, Օհայոյում՝ 53 հազար՝ մոտ 1․32 մլն քվեարկածներից։