Օլանդին սպառնում են իմփիչմենթով
International newsՀանրապետականներ ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Պյեր Լելուշը իր գործընկերներին առաջարկել է քննարկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի իմփիչմենթի մասին բանաձեւի նախագիծը, այն բանից հետո, երբ հրատարակվել է Le Monde թերթի լրագրողներ Ժերար Դավեի ու Ֆաբրիս Ֆոմայի հեղինակած «Նախագահը չպետք է ասեր ․․․» գիրքը։
Լելուշի կարծիքով նախագահը չպետք է լրագրողներին վստահեր «գաղտնի տեղեկություններ», որոնք ազգային անվտանգությանն են վերաբերում։ Իմփիչմենթի մասին որոշումը կայացնում է խորհրդարանը։ Որպեսզի բանաձեւի նախագիծը քննարկվի, այն պետք է ստորագրի առնվազն 58 պատգամավոր։
Ընդդիմադիր պատգամավորը նախագահին մեղադրել է լրագրողներին պատանդներին ազատ արձակելու պայմանների ու ահաբեկիչներին ոչնչացնելու հատուկ գործողությունների մասին տեղեկություններ հաղորդելու մեջ։