Ռուսական ավիակրային խմբավորման նավերն իրենց տրամադրության տակ ունեն «Կալիբր» տիպի թևավոր հրթիռներ
International newsLenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկատվությունը, թե ռուսական տախտակամածային ավիացիան պատրաստվում է մոտակա օրերին հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ ռուսական ավիակրային խմբավորումը՝ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի ու «Պյոտր Վելիկի» հրթիռակիր հածանավի գլխավորությամբ պատրաստվում է հարձակման։
Ներկա դրությամբ ռուսական ավիակրային խումբը, որն ավարտում է իր արշավը դեպի Միջերկրական ծովի արևելք, արդեն իսկ գտնվում է Կիպրոս կղզու ու Սիրիայի ծովափի միջև ընկած ջրատարածությունում։
Ընդգծվում է, որ ռուսական ավիակրային խմբավորման նավերն իրենց տրամադրության տակ ունեն նաև «Կալիբր» տիպի թևավոր հրթիռներ, որոնք նույնպես կարող են հարվածել Սիրիայում գործող ահաբեկիչների օբյեկտներին: