Մերկելը վախենում է ռուս հաքերների կիբերհարձակումներից
International newsԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտավախություններ ունի, որ Մոսկվան բունդեսթագի ընտրությունների ժամանակ կարող է ազդել ընտրապայքարի վրա՝ ռուս հաքերների կիբերհարձակումների միջոցով։ Արդեն այսօր Գերմանիայում նկատելի են ռուսական հետքով կիբերհարձակումներ, հայտնել է Մերկելը, ելույթ ունենալով Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ՝ Նորվեգիայի վարչապետ Էրնա Սուլբերգի հետ իր հանդիպումից հետո, փոխանցում է DW–ն։
Կանցլերը նշել է, որ խոսքը մասնավորապես ապատեղեկատվություն տարածելու մասին է։ «Այնպես որ կարող է այնպես ստացվել, որ դա որոշակի դեր կկատարի նախընտրական պայքարում»,- համարում է Մերկելը։ Նրա խոսքով նման հարձակումների դեմ պետք է պայքարել ամեն օր ու արդեն այսօրվանից։ Մասնավորապես Գերմանիայի իրավապահ մարմինները կասկածում են, որ բունդեսթագի ու Բեռլինում Քրիստոնյա-դեմոկրատական միության շտաբ բնակարանի վրա վերջին կիբերհարձակումների ետեւում Մոսկվայի հետ կապեր ունեցող հաքերային խմբեր են։
Նորվեգիայի վարչապետը զուսպ է արձագանքել կանցլերի ասածին։ Նա նշել է, որ Նորվեգիայում, ինչպես եւ շատ այլ երկրներում, նկատվում է օտարերկրյա տերությունների, այդ թվում Ռուսաստանի կիբերակտիվություն։ Սակայն ոչ մի նշան չկա ռուսական կողմի սիստեմատիկ ներգործության մասին, որը կարող է ազդել նորվեգական քաղաքականության վրա։ Ռուսաստանի իշխանությունների հետ համագործակցությունը Սուլբերգը բնութագրել է «առաջվա պես բավականին բաց»։