Անկախ ընտրությունների արդյունքից` ԱՄՆ-ի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները կշարունակվեն. դեսպան
PoliticsԱնկախ նրանից, թե ով կլինի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը, Հայաստանի և ԱՄՆ միջև բարեկամական հարաբերությունները կշարունակվեն: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Ռիչարդ Միլսը:
«Ես հավատացած եմ, որ մեր բարեկամական հարաբերություններն ԱՄՆ և Հայաստանի միջև կշարունակվեն և էլ ավելի կզարգանան: Մեր համընդհանուր արժեքները, ինչպես նաև ԱՄՆ կառավարության և ժողովրդի ցանկությունը` օգնել բոլորին ողջ աշխարհով, երաշխիք կդառնան մեր ընկերության համար»,- հայտարարել է նա:
Միլսն ընդգծել է, որ առաջիկա ժամերին շարունակելու է ուշի ուշով հետևել ընտրությունների ընթացքին` տեսնելու, թե ինչ է կատարվում: «Հենց հայտարարվեն պաշտոնական արդյունքները և պարզ լինի, թե ով է հաղթել, մյուս կողմը` լինի դա Քլինթոնը, թե Թրամփը, հանդես կգա ելույթով, որից հետո կսկսվի իշխանությունը փոխանցելու գործընթացը: Այդ գործողությունը սկսվի վաղը, իսկ 2017 թվականի հունվարի 20-ին տեղի կունենա նոր նախագահի երդմնակալության արարողությունը: Սա ժողովրդավարությունն է գործողության մեջ: Դրանով նոր գլուխ կբացվի մեր 240 տարվա պատմության մեջ»,- հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը: