Թրամփը խոստացել է ծառայել ամերիկյան ժողովրդին եւ միավորել երկիրը
International newsԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը նոյեմբերի 9-ին խոստացել Է ծառայել ամերիկյան ժողովրդին: «Մեզ համար եկել Է միավորվելու ժամանակը,-հայտարարել Է նա Նյու Յորքում:-Ես խոստանում եմ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, որ լինելու եմ բոլոր ամերիկացիների նախագահը, եւ դա ինձ համար շատ կարեւոր Է», տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Մենք լավ հարաբերություններ կպահպանենք բոլոր այն երկրների հետ, որոնք ձգտում են դրան,- ասել Է Թրամփը:-Մենք արդարացի կլինենք բոլոր երկրների նկատմամբ»:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Թրամփը խոստացել Է նորացնել ԱՄՆ-ի ենթակառուցվածքը եւ լուծել գործազրկության խնդիրը:
Թրամփը հայտարարել Է, որ Հիլարի Քլինթոնը իր հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդունել Է պարտությունը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: