Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵԱՏՄ երկրներից Հայաստան է ներկրվել է 980 մեքենա

Society

 ՀՀ ԿԱ ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը հետևողական միջոցառումներ են իրականացվում սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ: Ըստ ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի, ՀՀ վարչապետի և ՊԵԿ նախագահի հանձնարարականներով մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում. «Մասնավորապես, եթե նախկինում բրոքերային ծառայությունը զբաղվում էր միայն հայտարարագրի լրացմամբ, իսկ մնացած գործընթացը քաղաքացին ինքնուրույն էր իրականացնում, ապա նոր կարգի համաձայն, ավտոմեքենայի սեփականատերը փաստաթղթերի փաթեթը հանձնում է բրոքերային ծառայությանը, որը 20 րոպեում ապահովում է մնացած բոլոր ընթացակարգերը, գործընթացը տևում է 30 րոպե»: Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես սկսել է իրականացվել մաքսատանը: Բաբկեն Ղազարյանի խոսքով՝ նախկինում ավտոմաքսատնից ուղեկցող բեռն ուղարկվում էր մաքսային պահեստ, այնուհետև տարածաշրջանային մաքսատուն,  որտեղ և քաղաքացիները կարողանում էին մաքսազերծել ու ստանալ այն: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրվում է միջազգային ավտոշուկայում մեքենաների ձեռք բերման գինը, և, եթե փաստաթղթերը արժանահավատ են, ապա հիմք են ընդունվում նրա ներկայացրած տվյալները, մեքենան գնահատվում է ձեռք բերված արժեքով և մաքսազերծումն իրականացվում է գործարքի գնի մեթոդով: «Նոր բարեփոխումների արդյունքում այժմ մեքենայի սեփականատերը հնարավորություն ունի ավտոմաքսատանը համակարգիչների միջոցով մաքսային ծառայողների հետ համատեղ դիտարկել ներկրած ավտոմեքենայի միջազգային գնային առաջարկները: Նման աշխատաոճով ավելի ստույգ է որոշվում մաքսային արժեքը՝ բացառելով մաքսազերծման կամայական սակագնի որոշում կայացնելու հավանականությունը, գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային և կանխատեսելի»,-ընդգծել է ավտոմաքսատան ղեկավարը: ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, ձևակերպումների ժամանակահատվածի կրճատումից բացի, շուտով գործառույթների մի մասը ևս կտեղափոխվի մաքսատներ: Մասնավորապես, եթե նախկինում մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունները գործարքի գնի մեթոդով մաքսազերծելու թույլտվություն կարող էին ստանալ միայն կոմիտեում, ապա առաջիկայում այդ գործառույթը նույնպես կիրականացվի ավտոմաքսատանը: Կարևորելով քաղաքացիների պատշաճ իրազեկումն ու որակյալ ծառայությունների մատուցումը, մաքսատանը փոփոխությունները և նորույթները ներկայացվում են տեղեկատվական ցուցանակով: Մաքսային ծառայողների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ էլ քաղաքացիները կարող են դիմել վերադասին: ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ ավտոմաքսատանը նույնպես փակցվել են համապատասխան հուշաթերթիկներ, որտեղ, մասնավորապես, նշված են պաշտոնատար այն անձանց հեռախոսահամարները, ում կարող են դիմել քաղաքացիները մաքսային Ծառայողների ապօրինի գործողությունների, անհարկի խոչընդոտների դեպքերում: Առանձին հուշաթերթիկներ կան նաև մաքսային արժեքի որոշման կամ ձևակերպումների ընթացակարգերի հետ կապված խնդիրների վերաբերյալ: Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ներմուծվող ավտոմեքենաների մաքսային արժեքի նկատմամբ, քաղաքացիները սպառիչ տեղեկատվություն կարող են ստանալ՝ զանգահարելով 060 54 73 04 հեռախոսահամարով:

Ինչ վերաբերում է վիճակագրությանն, ապա Բաբկեն Ղազարյանի տեղեկացմամբ՝ տարեսկզբի համեմատ մոտ 30 տոկոսով աճել է մեքենաների ներկրումը. հոկտեմբերին 3-րդ երկրներից ներմուծվել է 1820 մեքենա՝ ապահովելով 1 միլիարդ  480 միլիոն դրամի մուտքեր: ԵԱՏՄ երկրներից՝  ներկրվել է 980 մեքենա: 

 

Love Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025