Պորոշենկոն Թրամփի հաղթանակը իսկական ժողովրդավարության խորհրդանիշ է համարել
International newsՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Դոնալդ Թրամփին շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, փոխանցում է «112 Ուկրաինա»-ն:
«Դոնալդ Թրամփին անկեղծորեն շնորհավորում եմ Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ բարեկամական ամերիկացի ժողովրդին՝ ժողովրդավարական կամարտահայտության համար: Սա իսկական ժողովրդավարության խորհրդանիշ է, երբ մինչ վերջին պահը ոչ ոք չգիտի ընտրությունների արդյունքները»,- ասել է նա:
Պորոշենկոն նշել է, որ ԱՄՆ նոր նախագահը պետք է ժողովրդավարական աշխարհում ամերիկյան գլոբալ առաջնորդության պատասխանատվություն ստանձնի եւ Թրամփին Ուկրաինա է հրավիրել: