Պորոշենկոն Ալիեւին հրավիրել է Ուկրաինա
International newsՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ադրբեջանցի գործընկերոջը՝ Իլհամ Ալիեւին հրավիրել է պաշտոնական այց կատարել Ուկրաինա։
112.ua պորտալի փոխանցմամբ Պորոշենկոն Ալիեւի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Բաքվում հուլիսի 14-ին անցած Նախագահների խորհրդի նիստի արդյունքներով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումով։
Նշում են, որ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիեւին Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մշտական ու հետեւողական աջակցություն ցուցաբերելու համար։ Բացի դրանից երկրների առաջնորդները քննարկել են ՄԱԿ-ի ու այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում գործողությունները համակարգելու ու փոխադարձ աջակցության հարցերը։ Պյոտր Պորոշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հրավիրել է պաշտոնական այցով Ուկրաինա այցելել, Ալիեւը ընդունել է առաջարկը։