Քուրդ զինյալների հետ բախումից Հաքքարիում թուրք զինվոր է մահացել
International newsԹուրքիայի Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) Հաքքարիի Յուքսեքօվա շրջանում նոր հարձակում է իրականացրել թուրք զինվորների վրա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հարձակման հետևանքով մեկ զինվոր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Այստեղ բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Յուքսեքօվայում քուրդ զինյալներին հայտնաբերելուն ուղղված գործողություններ են սկսվել: