General Motors-ը նախագահական լիմուզին Է մշակում Թրամփի համար
International newsՄիացյալ Նահանգների General Motors ընկերությունը մշակում Է Cadillac ավտոմոբիլի նոր մոդել, որը կկոչվի Beast («Գազան»): Ավտոմեքենան մշակում են հատուկ ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Fox News-ը:
Հեռուստաալիքը նշել Է, որ ավտոմոբիլը պատված Է ներկաքողարկման գույնով: Ավտոմոբիլի մշակվող մոդելը քիչ բանով Է տարբերվում ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի լիմուզինից: Ապագա ավտոմեքենան կկարողանա լույսն արտացոլել ուղղաձիգ կերպով: Fox News-ը հիշեցրել Է, որ ժամանակին Օբաման լրագրողներին պատմել Է, որ Cadillac-ը պատրաստվել Է տանկային նմուշի հենոցի հիման վրա:
Նման ավտոմոբիլները կշռում են շուրջ ինը տոննա, պաշտպանված են գնդակներից ու արկերից: Իսկ նախագահական ավտոմեքենայի արժեքը գնահատվում Է 1,5 միլիոն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: