Դե Նիրոն փոշմանել է ու չի պատրաստվում ծեծել Թրամփին
International newsՀանրապետական Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո ամերիկացի դերասան Ռոբերտ դե Նիրոն, որն ավելի վաղ հարցազրույցում հայտարարել Էր, թե ցանկանում Է հարվածել միլիարդատիրոջ դեմքին, խոստովանել Է, որ չի պատրաստվում դա անել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես չեմ կարող այլեւս դա անել, նա նախագահ Է»,-հայտարարել Է դե Նիրոն Jimmy Kimmel Live հեռուստաշոուի ժամանակ՝ պատասխանելով հաղորդավարի համապատասխան հարցին:
Ավելի վաղ դե Նիրոն ուղերձով դիմել Էր ընտրողներին, որում Հանրապետական կուսակցությունից թեկնածուին անվանել Էր «խոզ» ու «խաբեբա», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: