Դոնալդ Թրամփի դեմ ցույցեր են անցկացվել
International newsՀարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել Լոս Անջելեսի փողոցներ՝ բազմակիլոմետրանոց խցանումներ առաջացնելով, փոխանցում է Associated Press-ը:
Գործակալության տեղեկություններով՝ ցուցարարները մեկ ժամ փակել են մայրուղին, որը Հոլիվուդի հետ միացնում է Լոս Անջելեսի կենտրոնական հատվածը: Մի քանի մարդ բերման է ենթարկվել: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ցույցեր են անցկացվել Նյու Յորքում, Չիկագոյում, Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Սիեթլում, Պորտլենդում, Օրեգոնում, Օստինում: